
Երևանում կառուցվում են 35 և 39 հարկանի շենքեր այն դեպքում, երբ թույլատրելին 20-25 հարկ է. Սարհատ Պետրոսյան
Կադաստրի պետական կոմիտեի նախկին նախագահ Սարհատ Պետրոսյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է Երևանում կառուցվող 35 և 39 հարկանի երկնաքերերին՝ հրապարակելով լուսանկարներ: «Նկարում Երևանում կառուցվող 35 և 39 հարկանի շենքերի գովազդն է, իսկ մյուսում Հայաստանում գործող շինարարական նորմերից քաղվածք, որում նշված է առավելագույն թույլատրելի հարկայնությունը. կրող պատային (շատ թանկ լուծումներով) առավելագույնը 25 հարկ, իսկ սյունահեծանային (որով հիմնականում…