ԱՄՆ-ն և Թուրքիան Վաշինգտոնում քննարկել են հայ-ադրբեջանական բանակցային գործընթացը

Թուրքիայի նախագահի մամուլի քարտուղար Իբրահիմ Քալընը Վաշինգտոն կատարած այցի շրջանակում հանդիպել է Սպիտակ տան ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի և պետքարտուղարի՝ քաղաքական հարցերով տեղակալ Վիկտորյա Նուլանդի հետ։ Ինչպես հայտնում է «Անադոլու» գործակալությունը, Սպիտակ տանը և Պետքարտուղարությունում տեղի ունեցած հանդիպումները ներառել են մի շարք արդիական հարցերի, այդ թվում՝ Հարավային Կովկասում իրավիճակի, Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացի քննարկում:

Կարդալ ավելին

Կապանում 3 օր առաջ բռնկված հրդեհը դեռ չի մարվել. հրդեհաշիջման աշխատանքները վերսկսվել են

Մարտի 15-ին, ժամը 07:20-ին հրդեհաշիջման աշխատանքները վերսկսելու նպատակով դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը: Հրդեհը մեկուսացվել է մարտի 14-ին, ժամը 17:15-ին: Այրվում է մոտ 22 հա խոտածածկույթ։ Հիշեցնենք, որ մարտի 12-ին, ժամը 13։23-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան քաղաքի Բաղաբերդ թաղամասին հարակից սարալանջում այրվում է…

Կարդալ ավելին

Քովիդի գործով կալանավորվածներին նույն խցում են նստեցրել, որ գաղտնալսեն. Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Քովիդի հայտնի գործով կիրակի օրը կալանավորված Գեւորգ Սիմոնյանին իրավապահները տեղափոխել են «Արմավիր» ՔԿՀ։ Որպես կանոն, պաշտոնատար անձինք կալանքը կրում են «Վարդաշեն» ՔԿՀ-ում կամ ԱԱԾ-ի «Երեւան-Կենտրոն»-ում, սակայն փոխքաղաքապետին ոչ միայն «Արմավիր» են տարել, որը գտնվում է «զոն նայողների» հսկողության տակ, այլեւ, պարզվում է՝ նրան եւ նույն գործով մյուս անձին՝ «Մեդլայն» բժշկական կլինիկայի…

Կարդալ ավելին

Ովքեր կգնան ԲԴԽ՝ դատավոր աշխատելու․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երեկ լրացավ դատավորների համար տրված այն վերջնաժամկետը, որը տրված էր նրանց՝ ՀՀ բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամ առաջադրվելու համար: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ դատական համակարգում ներքին քննարկում է եղել, եւ այսօր պարզ կլինի, թե ովքեր են այն դատավորները, որոնք պատրաստվում են իրենց թեկնածությունը առաջադրել եւ գնալ ԲԴԽ՝ դատավոր աշխատելու: Նշենք, որ…

Կարդալ ավելին