Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորումը պետք է տեղի ունենա որքան հնարավոր է շուտ. Շոլց

Գերմանիան պատրաստ է իր աջակցությունը ցուցաբերել Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակում երկարաժամկետ ու իրագործելի լուծում գտնելու ուղղությամբ՝ ի բարօրություն տեղի բնակիչների: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ համատեղ ասուլիսի ժամանակ արված հայտարարությունը։ «Մեր համատեղ նպատակը պետք է լինի այս հակամարտության համար երկարաժամկետ և իրագործելի լուծում գտնելն՝ ի…

Կարդալ ավելին

Ավտոմեքենայում տեղի է ունեցել գազի բալոնի պայթյուն. կան տուժածներ

Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գորիս քաղաքի Ավանգարդ փողոցում այրվում է «Nissan Tiida» մակնիշի ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Ավանգարդ փողոցի թիվ 31 հասցեում կայանած «Nissan Tiida» մակնիշի ավտոմեքենայում (վարորդ՝ Հ․ Խ․, ծնված 1992 թ․) պայթել է հեղուկ…

Կարդալ ավելին

Դեսպանը վեհափառին հավաստիացրել է, որ ջանքեր կգործադրի հայ-վրացական կապերի առավել զորացման գործում

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Վրաստանի Հանրպապետության արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Շարվաշիձեին: Այս մասին հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից։ Իր օրհնությունը բերելով նորնշանակ դեսպանին՝ Նորին Սրբությունը մաղթեց վերջինիս արդյունավոր առաքելություն՝ ի նպաստ հայ և վրաց ժողովուրդների դարավոր բարեկամության առավել զորացման։ Ամենայն Հայոց…

Կարդալ ավելին

Վթար՝ Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին, կան տուժածներ

Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ուշի գյուղի ոլորանների մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Աշտարակ-Ապարան ավտոճանապարհի 8-րդ կմ-ին «DAF» մակնիշի բեռնատարը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել։…

Կարդալ ավելին