
Դադարեցվել է «Սուրմալու» տոնավաճառի գործունեությունը. ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմին
Ամբողջությամբ դադարեցվել է «Սուրմալու» տոնավաճառի գործունեությունը: Այս մասին նշված է ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի տարածած հաղորդագրության մեջ, որն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև. «ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի 2023 թվականի մարտի 3-ի հանձնարարագրի հիման վրա Տեսչական մարմնի մասնագետների կողմից հրդեհատեխնիկական հետազոտություն է իրականացվել ՀՀ քաղաք Երևան, Արշակունյաց 15 հասցեում…