ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղարն այսօր կլինի Ջերմուկում․ «Ազատություն»

Երկօրյա այցով Հայաստան ժամանած ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենն այսօր Ջերմուկ է մեկնելու՝ ծանոթանալու անցած սեպետեմբերի ռազմական գործողություններից հետո ստեղծված սահմանային իրավիճակին, հաղորդում է «Ազատություն»-ը։ Անցած տարվա ներխուժումից հետո ադրբեջանական զորքերը, ըստ պաշտոնական աղբյուրների, 4.5 կմ հեռավորության վրա են Ջերմուկից։ Վարչապետի աշխատակազմից այլ մանրամասներ չեն հաղորդում ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղարի այցի մասին՝ տեղեկացնելով միայն, որ…

Կարդալ ավելին

Թուրքիայում նորից երկրաշարժ է գրանցվել

Թուրքիայի Քահրամանմարաշ նահանգում 4,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել, հայտնում է Աղետների կառավարման գործակալությունը։ Այս մասին գրում է ՌԻԱ «Նովոստի»-ն: «Քահրամանմարաշ նահանգի Գոքսուն թաղամասում ժամը 09:47-ին 4,7 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Նշվում է, որ երկրաշարժը տեղի է ունեցել մոտ 7 կիլոմետր խորության վրա։ Նախօրեին հաղորդվել էր, որ Քահրամանմարաշ նահանգում փետրվարի 6-ին…

Կարդալ ավելին

Արցախում մեկնարկել են ապրանքների մանրածախ վաճառքի գների վերահսկողական դիտարկումները․ ԱՀ պետնախարար

Երեկվանից մեկնարկել են ապրանքների մանրածախ վաճառքի գների վերահսկողական դիտարկումները ինչպես Ստեփանակերտ քաղաքում, այնպես էլ շրջաններում։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Արցախի Հանրապետության պետական նախարար Գուրգեն Ներսիսյանը։ «Արցախի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող հանձնաժողովի, պետական եկամուտների կոմիտեի և պետական տեսչությունների կառավարման կոմիտեի աշխատակիցները այցելել են առևտրի կետեր, ևս մեկ անգամ զգուշացրել ու…

Կարդալ ավելին