
Կապանում հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են
Մարտի 14-ին հրդեհաշիջման աշխատանքները վերսկսելու նպատակով դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում են 10 հրշեջ-փրկարար և «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Կապանի անտառտնտեսություն» մասնաճյուղի 10 աշխատակից։ Հիշեցնենք, որ մարտի 12-ին, ժամը 13։23-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան քաղաքի Բաղաբերդ…