
Կացարանի հրդեհի գործով ողջ մնացած զինծառայողներից մեկի օրգանիզմում հայտնաբերվել է թմրանյութ
Զինվորական կացարանի հրդեհի գործի շրջանակներում նշանակված դատաբժշկական փորձաքննության եզրակացություններից մեկով ողջ մնացած զինծառայողներից մեկի օրգանիզմում հայտնաբերվել է թմրանյութ։ Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ ՔԿ մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանից։ Նշենք, որ հայտնի են հրդեհից մահացած 8 զինծառայողների դատաբժշկական փորձաքննությունների եզրակացությունները, ըստ որոնց, զինծառայողների մահը վրա է հասել «Ածխածնի մոնօքսիդով /Շմոլ գազ/ և այրվածքային շոկից»։ Եզրակացություններով արձանագրված է, որ ջերմային…