18 մարդ է զոհվել ջրհեղեղի հետևանքով. Միջազգային լուրեր (տեսանյութ)

Իսրայելում բողոքի ակցիաները չեն հանդարտվում ավելի քան երկու ամիս։ Տարբեր քաղաքներում շարունակվում են երկրի պատմության մեջ ամենամեծ բողոքի ակցիաները՝ ընդդեմ դատավորների լիազորությունները սահմանափակելու կառավարության քայլերի: Ուկրաինան Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլիին ուղարկել է իր հայրենիք՝ Վրաստանում իրավիճակը ապակայունացնելու և երկիրը ռազմական գործողությունների մեջ ներքաշելու համար։ Այս մասին կիրակի հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։ Մանրամասները՝…

Կարդալ ավելին

Վանաձորի Կամակատար մատուռի մոտակայքում հրդեհ է բռնկվել․ կա տուժած

Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի՝ Կամակատար մատուռի մոտակայքում, այրվում է խոտածածկույթ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 16։22-ին, մարվել՝ 16։31-ին։ Այրվել է մոտ 20 քմ խոտածածկույթ և էլեկտրական մալուխ մոտ 10 մ։ Հրդեհի հետևանքով տուժել է քաղաքացի…

Կարդալ ավելին

ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղարը հանդիպել է հայաստանյան ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ

Կայացել է ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենի հանդիպումը հայաստանյան որոշ լրատվամիջոցների խմբագիրների, միջազգային թղթակիցների և փորձագետների հետ։ Հարցուպատասխանի ֆորմատով կայացած հանդիպման ժամանակ ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղարը կիսվել է իր մտքերով և մոտեցումներով` լսելով նաև մասնակիցների տեսակետները Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի անվտանգային հարցերի վերաբերյալ։ Քննարկվող գլխավոր թեմաներն էին Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում…

Կարդալ ավելին

Շատ վտանգավոր է, երբ ճգնաժամային իրավիճակում ղեկավար պաշտոն զբաղեցնողները չեն գիտակցում իրենց ստանձնած պատասխանատվության լրջությունը. Վարդանյան

Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ես հավատում եմ, որ նույնիսկ ամենածանր ճգնաժամերը հաղթահարելի են, եթե կա դրված հստակ նպատակ, եթե կա այդ նպատակին հասնելու միասնական կամք ու համառություն և կան առաջնորդներ, որոնք ամեն գնով ձգտելու են այդ նպատակի իրականացմանը: Մեր նպատակն ավելի քան պարզ է՝ Արցախի հայկական, անկախ, անվտանգ ու…

Կարդալ ավելին