«Ժողովրդի դեմ հրեշավոր ծրագիր է իրականացվում»․Երվանդ Բոզոյան

Հայաստանը հրաժարվեց ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալի քվոտայից։ ՀՀ ԱԳՆ-ն, հաստատելով այս լուրը, հրաժարվել է պատճառների մասին մեկնաբանություն տալ։ Բաց TV-ին հարցազրույցում է իրականացրել քաղաքագետ Երվանդ Բոզոյանի  հետ, հասկանալու համար  ինչպե՞ս է գնահատում այս որոշումը, և ո՞ւր է գնում ՀՀ-ն, ի՞նչ տրամաբանության մեջ է տեղավորվում այս քայլը։ ՀՀ-ն հրաժարվեց ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալի քվոտայից, այդ լուրը…

Կարդալ ավելին

Գեղարքունիքի մարզի Գեղամաբակ գյուղի դպրոցում հրդեհ է բռնկվել

Գեղարքունիքի մարզի Գեղամաբակ գյուղի դպրոցում այսօր առավոտյան հրդեհ է բռնկվել։ Հրդեհը բռնկվել է դպրոցի էլեկտրական վահանակում։ Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ տեղի ուժերով կազմակերպվել է տարահանում․ տուժածներ չկան։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 10։10-ին, մարվել՝ 10։33-ին։ Այրվել են 7 էլեկտրական անջատիչ, էլեկտրական մալուխ (մոտ 23 գմ), մոտ 8 քմ պատի և մոտ 2 քմ առաստաղի փայտե…

Կարդալ ավելին

Ալիևի աշխատակազմն Արցախի Հանրապետության ներկայացուցիչներին հրավիրել է Բաքու

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի աշխատակազմն Արցախի Հանրապետության ներկայացուցիչներին հրավիրել է Բաքու՝ հանդիպման: Հիշեցնենք, որ մարտի մեկին հաղորդվել էր Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպման մասին՝ ռուսական կողմի միջնորդությամբ: Ինչպես գրում է ԱՊԱ գործակալությունը, այժմ Ադրբեջանն առաջարկում է առաջիկա օրերին երկրորդ հանդիպումն անցկացնել Բաքվում՝ քննարկելով այսպես կոչված «վերաինտեգրման» (չակերտները՝ Tert.am), Արցախում «ենթակառուցվածքային ծրագրերի իրականացման» (չակերտները՝ Tert.am) հարցերը:…

Կարդալ ավելին

Սուրեն Պապիկյանը ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղարին է ներկայացրել տարածաշրջանի վերջին զարգացումները

Մարտի 13-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է «Ռասմուսեն Գլոբալ» միջազգային քաղաքական խորհրդատվական կազմակերպության հիմնադիր նախագահ և ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենին ու կազմակերպության ներկայացուցիչներին: Ինչպես հաղորդում են ՀՀ ՊՆ-ից, հյուրի խնդրանքով պաշտպանության նախարարը ներկայացրել է տարածաշրջանի վերջին զարգացումները և դրանց հետևանքով ստեղծված իրադրությունը:Հանդիպմանը քննարկվել են տարածաշրջանային անվտանգությանն առնչվող մի շարք հարցեր:

Կարդալ ավելին