Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակել է Վերին Շորժայի ուղղությամբ, իրավիճակն առաջնագծում հարաբերական կայուն է. ՊՆ

Մարտի 9-ին՝ ժամը 17:50-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ են բացել Վերին Շորժայի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Հայկական կողմը կորուստներ չունի: Ժամը 20:00-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է:

Կարդալ ավելին

Ադրբեջանը պատրաստ է ռազմական ճնշում գործադրել իր նպատակներին հասնելու համար. ԱՄՆ հատուկ ծառայությունների զեկույցը

ԱՄՆ ազգային անվտանգության տնօրենի գրասենյակը հրապարակել «Գլոբալ ռիսկեր» զեկույցը, որտեղ ի թիվս համաշխարհային տարբեր խնդիրների, անդրադֆարձ կա նաև հայ-ադրբեջանական հակամարտությանը: Զեկույցում, մասնավորապես, նշվում է. «Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունները, ամենայն հավանականությամբ, կմնան լարված և երբեմն անկայուն՝ խաղաղության պայմանագրի բացակայության պայմաններում՝ հաշվի առնելով միջպետական սահմանին զինված ուժերի իրար մոտ լինելը, հրադադարի պահպանման մեխանիզմի բացակայությունը և Ադրբեջանի…

Կարդալ ավելին

Երևանում 2 տարեկան երեխա է ընկել 4-րդ հարկից

Երևանում 4-րդ հարկից 2-ամյա տղա երեխա է ընկել։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։ Կայքի տեղեկություններով` դեպքը տեղի է ունեցել մարտի 8-ին։ Ժամը 14:30-ի սահմաններում «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ «ԳՈւՎ, պնևմաթորաքս, ազդրոսկրի կոտրվածք և ցայլքի կոտրվածք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել երեխա։ Հիվանդանոցում երեխայի մայրը ոստիկաններին հայտնել է, որ նույն օրը ժամը 14:00-ի…

Կարդալ ավելին

Հայտնաբերվել է զինծառայողի դի․ Օրվա լուրերը հակիրճ (տեսանյութ)

Հայաստանի ՊՆ-ից հայտնել են, որ մարտի 8-ին հայտնաբերվել է զինծառայող Անդրանիկ Կարոյի Օհանյանի մարմինը: ՔԿ-ից հայտնել են, որ ժամկետային զինծառայող Անդրանիկ Կարոյի Օհանյանի դին հայտնաբերվել է ծառից կախված վիճակում: Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ և կատարվում է նախաքննություն: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, հարցաքննվել են մի շարք զինծառայողներ։ Կահիրեում Արաբական Միացյալ Էմիրությունների պետնախարար Խալիֆա Շահեն…

Կարդալ ավելին