
Տեղ-Կոռնիձոր նոր ճանապարհը նախատեսվում է երթևեկելի դարձնել ապրիլի 1-ից
Հայաստանից Արցախ տանող և Լաչինի միջանցքի նոր երթուղու մաս կազմող Տեղ-Կոռնիձոր ճանապարհահատվածը նախատեսվում է երթևեկելի դարձնել ապրիլի 1-ից։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը` նշելով, որ առաջիկայում կսկսվեն ասֆալտապատման աշխատանքները։ «Ճանապարհի կառուցման աշխատանքները կշարունակվեն և ճանապարհն ամբողջովին եռաշերտ ասֆալտապատված և ճանապարհային նշաններով կահավորված կլինի ամռանը»,– ասված է հաղորդագրությունում: Գերատեսչության ղեկավար Գնել Սանոսյանը…