
ՔՊ-ական պատգամավորը ԱԺ նախագահից հաշիվ է պահանջել` ինչու օգնականը պարգևավճար չի ստացել. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը առաջինն էր հայտնել, որ հունվարին ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության մի խումբ պատգամավորների օգնականները, «շեֆերի» գիտությամբ, պարգեւավճար են պահանջել ԱԺ նախագահից եւ աշխատակազմի ղեկավարից: Ինչպես գրել էինք, ստորագրահավաքը նախաձեռնել ու կառավարել են ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը, նրա օգնականը, ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը, նրանց օգնականներն ու իշխող խմբակցության փորձագետները:…