ՀՀ ԶՈՒ ռազմական տեխնիկայի շարասյունը չի անցել Ստեփանակերտ-Ղայբալիշեն-Լիսագոր ճանապարհով․ ՊՆ

ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե  իբր մարտի 7-ին ՀՀ ԶՈՒ ռազմական տեխնիկայի շարասյունը ՌԴ խաղաղապահների ուղեկցությամբ անցել է Ստեփանակերտ-Ղայբալիշեն-Լիսագոր ճանապարհով, չի համապատասխանում իրականությանը: Կեղծ են նաեւ ՀՀ զինված ուժերի՝ անձնակազմ տեղափոխելու և նրանց հերթափոխն իրականացնելու վերաբերյալ Ադրբեջանի պաշտպանության նախարարության պնդումները:

Կարդալ ավելին

Նարեկ Մկրտչյանն ու Չեխիայի փոխվարչապետը քննարկել են սոցիալական պաշտպանության ոլորտին առնչվող մի շարք հարցեր

Նյու Յորք կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել Չեխիայի փոխվարչապետ, աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարար Մարիան Յուրեցկայի հետ։ Ընդգծելով երկկողմ համագործակցության ընդլայնմանն ուղղված աշխատանքների կարևորությունը՝ կողմերը քննարկել են երկու երկրների սոցիալական պաշտպանության ոլորտին առնչվող մի շարք հարցեր, մասնավորապես՝ կենսաթոշակային ապահովության, ավագ սերնդի պրոֆեսիոնալ մասնագետների ներուժի օգտագործմանն…

Կարդալ ավելին

ԵԱՀԿ-ն կընդլայնելի համագործակցությունը ՀՀ ՆԳՆ-ի հետ

Տեսակապի ձևաչափով քննարկում է տեղի ունեցել ՀՀ ՆԳ նախարար Վահե Ղազարյանի և ԵԱՀԿ Հակամարտությունների կանխարգելման կենտրոնի տնօրեն, ԵԱՀԿ քարտուղարության ղեկավարի տեղակալ Տուուլա Յռյոլայի միջև։ Քննարկմանը ներկա էին ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը և շտաբի պետ Արմեն Մկրտչյանը։ Տուուլա Յռյոլան, ողջունելով Վահե Ղազարյանին, նախ շնորհավորել է ՆԳ նախարարության ձևավորման և նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ՝ մաղթելով արդյունավետ…

Կարդալ ավելին

Բեռնատարը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կախվել դեպի ձորը

Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Իշխանասար գյուղի խաչմերուկի մոտակայքում բեռնատարը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կախվել դեպի ձորը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «Renault» մակնիշի բեռնատարը (վարորդ՝ Ա․ Մ․, ԻԻՀ քաղաքացի) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից,…

Կարդալ ավելին