Դատարանը հետաձգել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով նիստը

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում հետաձգվել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը: Գործով անցնում են նաև 2008-ին Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Սեյրան Օհանյանը, 2008-ին ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Յուրի Խաչատուրովը և 2008-ին Հայաստանի նախագահի աշխատակազմի ղեկավար, Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գևորգյանը: Ըստ «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգի՝ 2008 թվականի մարտի 1-2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ քրեական գործով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը:

Կարդալ ավելին

ՀՀ-ն իր արտաքին քաղաքականությունը պետք է ուղղի դեպի Մոսկվա, մի՛ նայեք, որ Մոսկվան ու Անկարան այսօր ունեն որոշակի հարաբերություններ․ Շարմազանով

Մամուլի ասուլիսի ժամանակ ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը նշեց ․ «Ես ինքս հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների ջատագով եմ և մեկ անգամ չէ, որ ասել եմ, որ Հայաստանը իր արտաքին քաղաքականության շեշտադրումը պետք է անի նախ և առաջ դեպի Մոսկվա։ Միաժամանակ Հայաստանը պետք է զարգացնի հարաբերությունները Պեկինի ու Թեհրանի հետ, բայց հիմնական ռազմավարական դաշնակիցը պետք է շարունակի մնալ…

Կարդալ ավելին

Նիկոլ Փաշինյանը պաշտոնից ազատել է ՔՊ-ական Հայկ Սարգսյանի քրոջ ամուսնուն․Մամուլն այսօր (տեսանյութ)

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է՝ ՀՀ ներքին գործերի նախարարությունը հրաժարվում է տրամադրել հանրային շահ ներկայացնող հարցման պատասխանը՝ խախտելով ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված՝ քաղաքացու տեղեկացված լինելու իրավունքը: Բանն այն է, որ «Ժողովուրդ» օրաթերթը մարտի 1-ի իր համարում հոդված էր հրապարակել այն մասին, որ ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը երթեւեկում է օպերատիվ համարանիշներով,…

Կարդալ ավելին

ԱՄՆ-ն պետք է դատապարտի Ադրբեջանի հարձակումներն Արցախի վրա և պատասխանատվության ենթարկի Ալիևի ռեժիմին. Ադամ Շիֆ

ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆն անդրադարձել է մարտի 5-ին ադրբեջանական զինուժի հարձակմանը, որի հետևանքով զոհվել է արցախցի 3 ոստիկան, ևս մեկը վիրավորվել է: Նա հրապարակում է արել ֆեյսբուքյան էջում: «Ադրբեջանական ուժերի հարձակումը, որին զոհ է գնացել արցախցի 3 ոստիկան, դիտավորյալ սպանության ևս մեկ գործողություն է և ընդգծում է Ադրբեջանի դեմ պատժամիջոցների անհրաժեշտությունը մարդու իրավունքների և Արցախի ժողովրդի…

Կարդալ ավելին