ԵՄ դիտորդները նախընտրել են համեմատաբար ավելի անվտանգ հատվածում տեղակայվել. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է․ «Փետրվարի 20-ին Հայաստան ժամանեց Եվրոպական Միության 100 քաղաքացիական դիտորդ, որոնցից 50-ն անզեն է, իսկ մյուս 50-ը հայտնի չէ, թե ինչով է զինված։ Մինչ այժմ հստակ հայտնի չէ, թե ինչ գործառույթ են կատարելու ԵՄ դիտորդները, միայն հայտարարվել է, որ «նպաստելու են սահմանամերձ շրջաններում կայունությանը,  մարդկանց համար վստահություն եւ անվտանգություն կառուցելուն, ինչպես նաեւ…

Կարդալ ավելին

ՔՊ-ականները էքսկուրսիայի են գնում պետբյուջեի հաշվին. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 2-3-ը աշխատանքային այցով մեկնել էր Գերմանիա: Այցի ընթացքում վարչապետին ուղեկցել են իր տիկինը՝ Աննա Հակոբյանը, եւ դուստրը: Բացի Աննա Հակոբյանից, Գերմանիա պատվիրակության կազմում մեկնել է նաեւ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը, պատգամավոր Լիլիթ Կիրակոսյանը: Թե ինչու են աշխատանքային այցով արտերկիր մեկնող վարչապետի հետ…

Կարդալ ավելին

Քննարկվում է Հայաստանում ռուսական դպրոցներ բացելու հարցը․ Կոպիրկին

Ներկա պահին քննարկվում է Հայաստանում ռուսական դպրոցներ բացելու հարցը։ Այս մասին ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը հայտնել է հայտնի ռուս մարդկանց պատվին անվանակոչված երևանյան դպրոցների տնօրենների հետ հանդիպմանը։ Դեսպանը տեղեկացրել է, որ արդեն իսկ աշխատանքային խումբ է ստեղծվել, որը զբաղվում է ռուսաց լեզվով կրթությանն աջակցելու հետ կապված հարցերով։

Կարդալ ավելին

Մեղրիում ուժեղ քամու հետևանքով կաթսայատան խողովակը պոկվել ու վնասել է բնակելի շենքի տանիքը

Արտակարգ դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 10:35-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար Ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մեղրի քաղաքի Զորավար Անդրանիկի փողոցի թիվ 10 շենքի տանիքին երկաթյա խողովակ է ընկել և այն հեռացնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը՝ դեպքի վայր են ժամանել ՓԾ…

Կարդալ ավելին