Պաշտոնանկություններ կառավարությունում․ Հակիրճ լուրերն այսօր (տեսանյութ)

Կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը մարտի 6-ի ժամը 10:00-ի դրությամբ հասել է 20-ի, հոսպիտալացված է 18 քաղաքացի, հիվանդներից 19-ը պատվաստված չէ, 1-ը թերի է պատվաստված։ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց, որ իրավիճակը վերահսկելի է։ Նրա խոսքով կարմրուկն, ի տարբերություն քովիդի, վաղուց հայտնի հիվանդություն է։ Այնուհետև նշեց, որ մենք բավական մեծ փորձ ունենք…

Կարդալ ավելին

Ադրբեջանական դիվերսիոն խմբի գործողություններն այլ կերպ, քան ահաբեկչություն, հնարավոր չէ որակել. Փաշինյանը՝ ԵԱՀԿ ՄԽ ֆրանսիացի համանախագահին

Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Բրիս Ռոքֆոյին: Վարչապետը ֆրանսիացի համանախագահի ուշադրությունն է հրավիրել մարտի 5-ին Ադրբեջանի զինված ուժերի կողմից Լեռնային Ղարաբաղում իրականացված դիվերսիոն հարձակման փաստի նկատմամբ, ինչի հետևանքով զոհվել են ԼՂ ներքին գործերի նախարարության ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության երեք ծառայող, մեկը վիրավորվել է: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ ադրբեջանական դիվերսիոն…

Կարդալ ավելին

Արմավիրում քամուց պոկված տանիքի կառուցատարրերն ապամոնտաժվել են

Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիր քաղաքի Երևանյան փողոցում մթերային խանութի տանիքը քամուց պոկվել է և ընկել ճանապարհի երթևեկելի հատված. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարները հատուկ տեխնիկայի միջոցով ապամոնտաժել են պոկված տանիքի կառուցատարրերը և հեռացրել ճանապարհի երթևեկելի…

Կարդալ ավելին

ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահը Հայաստանում է

ԱԳ նախարարի տեղակալ Վահե Գևորգյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի Ֆրանսիայի համանախագահ Բրիս Ռոքֆոյին։ Հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցեր: Կողմերը մտքեր են փոխանակել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումների շուրջ: Անդրադարձ է կատարվել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակին: Այս համատեքստում կարևորվել է Արդարադատության միջազգային դատարանի՝…

Կարդալ ավելին