ԱՄՆ-ն հանդես է գալիս Ադրբեջանի և Հայաստանի միջև երկարատև խաղաղության հաստատման օգտին. Լուիս Բոնո

ԱՄՆ Պետքարտուղարության Կովկասի բանակցությունների գծով գլխավոր խորհրդական Լուիս Բոնոն մամուլի ասուլիսում ասել է , որ ԱՄՆ-ն հանդես է գալիս Հայաստանի և Ադրբեջանի միջև երկարատև խաղաղության հաստատման օգտին: Նրա խոսքով, ԱՄՆ-ն կատարում է խաղաղ գործընթացին աջակցելու դերը։ «Խաղաղության պայմանագիրը պետք է կայուն լինի։ Դրա նախաձեռնողը պետք է լինեն հենց կողմերը, այլ ոչ թե ԱՄՆ-ը կամ այլ…

Կարդալ ավելին

Գեղարքունիքում ուժեղ քամիների հետևանքով հոսանքազրկվել են Վարդենիս համայնքի որոշ բնակավայրերը

Մարտի լույս 6-ի գիշերը Գեղարքունիքի մարզում գրանցված ուժեղ քամիների հետևանքով հոսանքազրկվել են Վարդենիս համայնքի Ախպրաձոր, Այրք, Կութ, Ջաղացաձոր, Գեղամաբակ և Մարտունի համայնքի Վարդենիկ բնակավայրերը։ Գեղարքունիքի մարզպետարանից հայտնում են՝ ջեռուցման բացակայությամբ պայմանավորված՝ կասեցվել է նշված բնակավայրերի դպրոցների դասապրոցեսը։ ՀԷՑ-ի «Վարդենիս և Մարտունի» էլեկտրացանցերը տեղեկացնում են, որ աշխատանքներ են տարվում էլեկտրաէներգիայի խափանումները շուտափույթ վերականգնելու համար։ Վերը նշված…

Կարդալ ավելին

Հայաստանում վերջին երկու օրերին կարմրուկի դեմ մոտ 400 անձ է պատվաստվել

Հայաստանում վերջին երկու օրերին կարմրուկի դեմ պատվաստվել է մոտ 400 անձ։ Նախարարի խոսքով` բոլոր այն մեծահասակները, որոնք չեն հիշում` կարմրուկի դեմ պատվաստվել են, թե ոչ, կարող են դիմել պոլիկլինիկա և պատվաստվել։ Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ տեղեկությունը հայտնեց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։ Նա ընդգծեց, որ բացի երեխաներից, ռիսկի խմբում են նաև բուժաշխատողները, որոնք ևս ներառվել…

Կարդալ ավելին

Նոր մանրամասներ ադրբեջանական դիվերսիայից

Մարտի 5-ին՝ առավոտյան 10։00-ի սահմաններում, ադրբեջանական զինուժի դիվերսիոն խումբը ներթափանցել էր ԱՀ տարածք և կրակ էր արձակել ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության անձնակազմի հերթափոխի մեքենայի վրա։ Ադրբեջանական կողմի իրականացրած դիվերսիայի արդյունքում զոհվել են ոստիկանության 3 ծառայակիցներ։ Մանրամասները՝ տեսանյութում.

Կարդալ ավելին