ՌԴ ՊՆ-ն իր տեղեկագրում չի անդրադարձել Արցախում Բաքվի իրականացրած դիվերսիային

ՌԴ պաշտպանության  նախարարությունը մարտի 5-ի տեղեկագրում չի անդրադարձել մարտի 5-ին Ադրբեջանի ԶՈՒ կողմից Արցախում իրականացրած դիվերսիոն հարձակմանը, թեև ՌԴ խաղապահ զորախմբի զինծառայողները եղել են հարձակման վայրում։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՌԴ ՊՆ տեղեկագրում նշվել է, որ խաղապահների հրամանատարությունը հայկական և ադրբեջանական կողմերի հետ շարունակում է բանակցությունները Լաչինի միջանցքով ավտոմեքենաների անարգել երթևեկությունը վերականգնելու վերաբերյալ։ Զորակազմը ապահովել է մարդասիրական բեռով իր ավտոշարասյան ուղեկցումը…

Կարդալ ավելին

Դիվերսիայի հետևանքով տարածքային կորուստներ չունենք․ հակառակորդը զոհեր է տվել ու հետ քաշվել. Արցախի պետնախարար

Այսօր վաղ առավոտյան Ադրբեջանի զինված ուժերի դիվերսիոն խմբի կողմից Արցախի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության ծառայողների վրա զինված հարձակման դեպքի հետևանքով արցախյան կողմը տարածքային կորուստներ չի ունեցել։ Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է Արցախի Հանրապետության պետնախարար Գուրգեն Ներսիսյանը։ Նրա պնդմամբ՝ տարածքային կորուստների մասին լուրերը սուտ են: «Ադրբեջանական կողմը զոհեր է տվել ու հետ քաշվել»,- գրել է նա:…

Կարդալ ավելին

Հայաստանում կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը հասել է 20-ի. հոսպիտալացված է 18 քաղաքացի

Ժամը 10:00-ի դրությամբ կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը հասել է 20-ի, հոսպիտալացված է 18 քաղաքացի, 1-ը դուրս է գրվել, հաղորդում են ՀՀ առողջապահության նախարարությունից։ Նրանց առողջական վիճակը գնահատում է միջին ծանրության: Հիվանդներից 19-ը պատվաստված չի, 1-ը թերի է պատվաստված (1 դեղաչափ):Հիշեցնենք, որ պատվաստումների ազգային օրացույցով կարմրուկի դեմ պատվաստումները նախատեսված են 1 և 6 տարեկան երեխաների…

Կարդալ ավելին

Թուրքիայի Հաթայ նահանգում 4,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել

Թուրքիայի Հաթայ նահանգում կիրակի՝ մարտի 5-ին 4,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ Այս մասին հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը (EMSC)։ EMSC-ի տվյալներով՝ ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է շուրջ 159 հազար բնակչություն ունեցող Իսքենդերուն քաղաքից 19 կմ հյուսիս, օջախը՝ 10 կմ խորության վրա։ Երկրաշարժի հետևանքով զոհերի կամ ավերածությունների մասին տեղեկություններ չեն հաղորդվել։

Կարդալ ավելին