
Հանրապետության տարածքում սպասվում են տեղումներ և քամու ուժգնացում
Մարտի 6-ին ցիկլոնի անցմամբ պայմանավորված՝ հանրապետության տարածքում սպասվում է քամու ուժգնացում։ Շիրակում, Լոռիում, Տավուշում, Գեղարքունիքում, Արագածոտնում, Վայոց ձորում, Կոտայքում, Սյունիքում և Արցախում 25-30 մ/վ, Արմավիրում, Արարատում և Երևանում՝ մինչև 17-20 մ/վ։ Հանրապետության տարածքում`մարտի 4-ի ցերեկը, 5-ին, 7-ին առանձին շրջաններում, 6-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ: Մարտի 8-9-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավային՝…