
Գերմանիայի կառավարության կայքում Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի մասին Շոլցի հայտարարությունը չի եղել
Գերմանիայի կառավարության կայքում կանցլեր Օլաֆ Շոլցի հայտարարության մի մասն Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի մասին չի եղել։ Մասնավորապես, Գերմանիայի կառավարության մամուլի ծառայության հրապարակած հաղորդագրությունում սկզբում խոսվում է Օլաֆ Շոլցի եւ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջեւ կարծիքների փոխանակման մասին երկու երկրների միջեւ երկկողմ հարաբերությունների խորացման հարցերի վերաբերյալ։ «Գրասենյակում համատեղ բանակցությունների ժամանակ քննարկվել են Հայաստանում բարեփոխումների գործընթացը, Ուկրաինայի…