Պետքարտուղարությունը ողջունել է Ադրբեջանի եւ Լեռնային Ղարաբաղի շփումները

Պետքարտուղարությունը ողջունել է Ադրբեջանի եւ Լեռնային Ղարաբաղի միջեւ ուղիղ շփումները։ «Մենք ողջունել ենք Ադրբեջանի կառավարության եւ Լեռնային Ղարաբաղի բնակչության ներկայացուցիչների համագործակցությունը»։ Այս մասին TURAN գործակալությանը հայտնել է Պետդեպարտամենտի ներկայացուցիչը։ «Մենք հուսով ենք, որ բոլոր կողմերը կկարողանան նաեւ հետագայում պահպանել հաղորդակցության արդյունավետ ուղիները», – ասել է նույն աղբյուրը եւ հավելել. «Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների եւ անվտանգության ապահովումը վճռորոշ…

Կարդալ ավելին

Բայրամովն ու ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը քննարկել են Մեծամորի ատոմակայանին առնչվող հարցեր

Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը հանդիպել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսիի հետ, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Ադրբեջանի և ՄԱԳԱՏԷ-ի միջև համագործակցության, ինչպես նաև միջուկային անվտանգության հարցեր, անդրադարձ է արվել հայկական Մեծամորի ատոմակայանին։ Բայրամովն ասել է, որ Ադրբեջանը մեծ նշանակություն է տալիս միջուկային անվտանգության ապահովմանը` կարևորելով Մեծամորի ատոմակայանի…

Կարդալ ավելին

Հրդեհից զոհված զինծառայող Պալյանի հարազատները փակել են Գյումրի-Երեւան ավտոճանապարհը

Նախորդ տարվա հուլիսին հրդեհից մահացած զինծառայող Պալյան Պողոսյանի հարազատները փակել են Գյումրի-Երեւան ավտոճանապարհը: NEWS.am-ին զինծառայողի հայրը՝ Ջիվան Պողոսյանը, ասաց, որ իրենք պահանջում են հանդիպում Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ: Նշենք, որ 6 ամիս առաջ Սյունիքի մարտական դիրքի վագոն-տնակում հրդեհը խլել էր նրանց 19-ամյա որդու՝ Պալյանի կյանքը։ Պալյանը այրվածքներ էր ստացել դիրքերում զինվորների հանգստի համար նախատեսված…

Կարդալ ավելին

Միրզոյանը հանդիպել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցչի հետ

Մարտի 3-ին աշխատանքային այցով Նյու-Դելիում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հետ։ Զրուցակիցները մտքեր են փոխանակել ՀՀ-ԵՄ գործընկերության օրակարգի հարցերի շուրջ: Երկուստեք կարևորվել է Հայաստանում ԵՄ քաղաքացիական մշտադիտարկման առաքելության տեղակայումը, որը փետրվարի 20-ից պաշտոնապես մեկնարկել է իր գործունեությունը։Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային…

Կարդալ ավելին