Կոչ եմ անում ամենակարճ ժամկետում ձևավորել կամավորական խմբեր. Արցախի պետնախարար
Արցախի պետական նախարարը կոչով դիմել է երիտասարդությանը, ուսանողությանը և հասարակական կազմակերպություններին: «Հարգելի երիտասարդներ, ուսանողներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, Շուրջ 3 ամիս է՝ Ադրբեջանը արգելափակել է Հայաստանն Արցախին կապող միակ ճանապարհը: Մենք գտնվում ենք շրջափակման մեջ և ապրում արտակարգ պայմաններում ու արտակարգ ռեժիմում։ Պետությունը ձեռնարկում է հնարավոր բոլոր միջոցները՝ շրջափակման հետևանքները մեղմելու և հասարակության նվազագույն պահանջմունքները բավարարելու…
