Մինսկի խմբի ամերիկացի նոր համանախագահը հաջորդ շաբաթ կայցելի Բաքու և Երևան
ԱՄՆ պետքարտուղարի՝ Կովկասում բանակցությունների գծով ավագ խորհրդական, ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նոր համանախագահ Լուիս Բոնոն այս պաշտոնում առաջին անգամ կայցելի տարածաշրջան: Այցը սպասվում է հաջորդ շաբաթ։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը՝ նշելով, որ Վաշինգտոնն ակնկալում է, որ Բոնոյի՝ տարածաշրջանային 3 երկրներ այցերը կլինեն կանոնավոր: «Բոնոն նախատեսում է հանդիպել երկրների բարձրաստիճան…
