Ինչքա՞ն գումար են պահանջում հայ աստղերը՝ տոնական միջոցառումներին ելույթ ունենալու համար (տեսանյութ)

Հայկական հարսանիքների, ծննդյան տարեդարձերի և, ընդհանրապես,ուրախ տոնակատարությունների սպասված հյուրերից են հայկական շոուբիզնեսի երգիչ-երգչուհիները։ Մարտի 8-ին ընդառաջ՝ Բաց TV-ն ուսումանասիրել է և ձեր ուշադրությանն է ներկայացնում, թե որքան գումար են պահանջում ամենասպասված և ցանկալի արտիստները՝ այս կամ այն միջոցառմանը ելույթ ունենալու համար։ Մանրանասներին ծանոթացեք դիտելով Բաց TV-ի պատրաստած ռեպորտաժը

Կարդալ ավելին

Նորք-Մարաշ վարչական շրջանում հրդեհ է բռնկվել․ այրվել են անվադողեր և աղբ

Մարտի 2-ին, ժամը 11։38-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Նորք-Մարաշ վարչական շրջանի 7-րդ փողոցում այրվում են անվադողեր:Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 12։15-ին, մարվել՝ 12։26-ին։Այրվել են անվադողեր և աղբ (մոտ 25 խմ)։

Կարդալ ավելին

Ադրբեջանի ներկայացուցիչների հետ Արցախի քաղաքական կարգավիճակին վերաբերող հարցեր չեն քննարկվել. Արցախի ԱԳՆ

Մարտի 1-ին, Արցախում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմի հրամանատարի միջնորդությամբ, կայացել է Արցախի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության ներկայացուցիչների հերթական հանդիպումը։Այս մասին մեկնաբանությամբ է հանդես եկել Արցախի ԱԳՆ-ն: Մեկնաբանության մեջ ասված է, որ հանդիպման ընթացքում քննարկվել են հումանիտար բնույթի հարցեր` Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի անհապաղ բացման անհրաժեշտության համատեքստում։ Ռուսաստանի խաղաղապահ զորակազմի միջնորդությամբ Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչների միջև…

Կարդալ ավելին

Սուրեն Պապիկյանն այցելել է հանրապետության հարավարևելյան սահմանագոտի

Մարտի 2-ին պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է հանրապետության հարավարևելյան սահմանագոտի, շրջել մարտական դիրքերում: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։ Մարտական հերթապահություն իրականացնող զորամասի հրամանատարը ներկայացրել է իրադրությունն առաջնագծում: Զորամիավորման հրամանատարը պաշտպանության նախարարին զեկուցել է սահմանագոտու երկայնքով իրականացված լայնածավալ ինժեներական, ամրաշինական աշխատանքների վերաբերյալ: Նախարար Պապիկյանը զրուցել է առաջնագծում պահպանություն իրականացնող ժամկետային անձնակազմի հետ, զգոն ու…

Կարդալ ավելին