Խաղաղության պայմանագրի մեր տարբերակը փոխանցվել է Ադրբեջանին․ Փաշինյան

Այսօր խորհրդարանում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց -, «Խաղաղության պայմանագրի մեր տարբերակը փոխանցվել է Ադրբեջանին, բայց արձագանք, որպես այդպիսին, դեռ չունենք, որովհետև երբ մենք էլ ստանում ենք նմանատիպ փաստաթուղթ, դրա արձագանքի ձևավորումը տևում է որոշակի ժամանակ»։ Նա ենթադրություն հայտնեց, որ որոշ ժամանակ անց «ինչ-որ արձագանք կլինի» Ադրբեջանից։ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց նաև, որ այս ընթացքում խաղաղության պայմանագրի…

Կարդալ ավելին

3 նոր երկրաշարժ Թուրքիայում. Նոր զոհեր և փլուզումներ․ Մանրամասներ (տեսանյութ)

Բնական աղետները շարունակում են ցնցել և անընդհատ վախի մթնոլորտում պահել ամբողջ Թուրքիան։ Փետրվարի 6-ին երկրի հարավում տեղի ունեցած երկրաշարժերի հետևանքները արդեն զգալիորեն անդրադառնում են Թուրքիայի տնտեսության, քաղաքական տրամադրությունների, այլ երկրների հետ հարաբերությունների վրա։ Մանրամասները դիտեք Բաց TV-ի պատրաստած ռեպորտաժում

Կարդալ ավելին

ՀՀ փոխվարչապետն ու ԱՄՆ դեսպանն անդրադարձել են Հայաստանում և Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակին

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունել է Հայաստանում ԱՄՆ նորանշանակ դեսպան Քրիստինա Քվինին: Շնորհավորելով արտակարգ եւ լիազոր դեսպանին՝ Տիգրան Խաչատրյանը վստահություն է հայտնել, որ նրա առաքելության իրականացման ընթացքում հայ-ամերիկյան հարաբերությունները կշարունակեն զարգանալ ու ընդլայնվել: Փոխվարչապետը դեսպանին է ներկայացրել նախորդ տարի արձանագրված տնտեսական ցուցանիշները եւ նշել, որ Միացյալ Նահանգներն առանցքային տեղ է զբաղեցնում Հայաստանի ոչ միայն քաղաքական,…

Կարդալ ավելին

Արսենյանը դատվելու փոխարեն դարձավ Ջերմուկի քաղաքապետ, իսկ Պապիկյանը 100 միլիոն դրամի «նվեր» է ստանում ՝բնակարանում զեղչի տեսքով․ Դանիել Իոաննիսյան

Երեկ «Հետք»–ը գրել էր, որ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը 168․000 դոլարով բնակարան է գնել, որն այսօր 412.000 դոլար արժե։ «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանն անդրադարձել է հրապարակմանը․ «Իսկ ինչի՞ դիմաց է Սուրեն Պապիկյանը «նվեր» ստացել 100 միլիոն դրամ։ Նախ Սուրեն Պապիկյանը ապահովում է Ջեմուկի լոկալ օլիգարխիայի (Ջերմուկ գրոպի) մուտքը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն։…

Կարդալ ավելին