Արարատ Միրզոյանը Ժնևում հանդիպել է ՄԱԿ Մարդու իրավունքների Բարձրագույն հանձնակատարի հետ
Փետրվարի 27-ին Ժնևում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է ՄԱԿ Մարդու իրավունքների Բարձրագույն հանձնակատար Վոլկեր Տյուրկի հետ, տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից։ «Կողմերը քննարկել են ՄԱԿ-ի Մարդու իրավունքների պաշտպանության համակարգի շրջանակներում համագործակցությանն առնչվող հարցեր: Զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների գործընթացին, մարդու իրավունքների պաշտպանության և օրենքի գերակայության ամրապնդման ուղղությամբ ՀՀ կառավարության կողմից իրականացվող քայլերին և…
Ուշադրություն դարձրեք այն գործիչներին, ովքեր քարոզում են Ադրբեջանի հետ համագործակցություն. Տիգրան Աբրահամյան
ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Արցախի այս առանձնահատուկ ծանր փուլում ուշադրություն դարձրեք այն գործիչներին, դերակատարներին, ովքեր ուղղակի, անուղղակի քարոզում են Ադրբեջանի հետ համագործակցություն: Դա, բնականաբար, հնչեցվում է «հանուն Արցախի» գաղափարախոսության տակ, բայց խորքում ադրբեջանական ինտեգրացիայի ապահովումն է: Խնդիրը ոչ թե ադրբեջանցիների հետ տարբեր հարցերով հանդիպում-բանակցություններին է վերաբերվում, այլ կոնկրետ այն հանգամանքին, որ…
Սուրեն Պապիկյանն առանձնազրույցներ է ունեցել սպաների հետ
Հանրապետության զորամասերից մեկը կատարած այցի ընթացքում պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն առանձնազրույցներ է ունեցել սպաների հետ: Նախարար Պապիկյանը լսել է զորամասի վարչակազմի, ստորաբաժանումների սպաներին հուզող հարցերը, ներկայացրել ԶՈւ բարեփոխումների փաթեթը: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը հետաքրքրվել է զորքերի մարտական ծառայությամբ, մարտավարամասնագիտական պատրաստությամբ, տեսական ու գործնական հմտություններով: Զրույցների ընթացքում Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև սպաների սոցիալ-կենցաղային պայմաններին, վստահություն հայտնել,…
