Թուրքիայի և Սիրիայի սահմանին 4,4 մագնիտուդով երկրաշարժ է եղել

Երկրաշարժից հետո նոր ավերածությունների կամ զոհերի մասին տեղեկություններ չկան։ Թուրքիայի հարավային հատվածում՝ Սիրիայի հետ սահմանին, 4,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։ Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Անթաքիա քաղաքից 25 կմ հարավ-արևմուտք, որտեղ ապրում է մոտ 210 հազար մարդ։ Խորությունը եղել է 2 կմ։ Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։

Կարդալ ավելին

Վանաձորում պարեկները 32-ամյա երիտասարդի մոտ լիցքավորված ատրճանակ, թմրամիջոց և դանակներ են հայտնաբերել

Փետրվարի 24-ին, ժամը 01.00-ին, ՆԳՆ ոստիկանության ՊԾ Լոռու գումարտակի 1-ին վաշտի 5-րդ դասակի պարեկները Վանաձոր քաղաքի Անտոն Քոչինյանի հրապարակի մոտակայքում ստուգման նպատակով կանգնեցրել են «ՎԱԶ-211440» մակնիշի մի մեքենա: Ինչպես հայտնում են ՀՀ ոստիկանությունից, պարեկները վարորդին առաջարկել են բացել պարանոցին գցած պայուսակը, սակայն նա դիմել է փախուստի: Պարեկները հետապնդել, ձերբակալել և, «ՎԱԶ-211440»-ով հանդերձ, ոստիկանության Բազումի բաժին…

Կարդալ ավելին

ՀՀ բարձրաստիճան այրերը հարգանքի տուրք են մատուցել Սումգայիթի զոհերի հիշատակին (լուսանկարներ)

1988 թվականի փետրվարի 27-29-ը Սումգայիթում իրականացված հայերի ջարդերի տարելիցին վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ու Անվտանգության խորհրդի անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու ոճրագործության զոհերի հիշատակին: Բարձրաստիճան պաշտոնյաները ծաղկեպսակ են դրել եւ ծաղիկներ խոնարհել Ադրբեջանի Սումգայիթ, Կիրովաբադ (Գանձակ), Բաքու քաղաքներում ադրբեջանական կառավարության կազմակերպած կոտորածներին զոհ…

Կարդալ ավելին

Արցախի բոլոր մանկապարտեզները փետրվարի 27-ին կվերաբացվեն. Տեղեկատվական շտաբ

Արցախի բոլոր նախադպրոցական ուսումնական հաստատություններում (մանկապարտեզներում) փետրվարի 27-ից լիարժեքորեն կվերսկսվի ուսումնադաստիարակչական գործընթացը, ֆեսբուքյան էջում հայտնել է Արցախի տեղեկատվական շտաբը՝ հղում անելով երկրի առողջապահության նախարարությանը։ «Արցախի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հիշեցնում է, որ փետրվարի 27-ից Արցախի Հանրապետությունում գործող բոլոր նախադպրոցական ուսումնական հաստատություններում (մանկապարտեզներում) լիարժեքորեն կվերսկսվի ուսումնադաստիարակչական գործընթացը: Հանրակրթական դպրոցների նախադպրոցական խմբերի համապատասխան ռեժիմի…

Կարդալ ավելին