Երևանի հյուրանոցներից մեկում հայտնաբերվել է տղամարդու կախված դի

Երևանի Աջափնյակ վարչական շրջանում գտնվող «GS» հյուրանոցային համալիրի սենյակներից մեկում դի է հայտնաբերվել, հայտնում է shamshyan.com–ը։ Ըստ կայքի` ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Մաշտոցի բաժինն ահազանգը ստացել է փետրվարի 24-ին` ժամը 16․50-ի սահմաններում։ Ոստիկաններն ու քննիչները նշված հյուրանոցային համալիրի թիվ 13-րդ համարում հայտնաբերել են մահճակալից կախված տղամարդու դի։ Իրավապահները պարզել են, որ մահացածը Երևանի բնակիչ 31-ամյա…

Կարդալ ավելին

Ադրբեջանի և Արցախի ներկայացուցիչները հանդիպել են. ներկա են եղել նաև ՌԴ խաղաղապահները

Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարության անմիջական մասնակցությամբ Արցախի եւ Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպում է կայացել։ Հանդիպման ընթացքում պայմանավորվածություններ են ձեռք բերվել Հայաստանից Արցախը սնուցող բարձրավոլտ միակ էլեկտրագծի եւ գազամատակարարումը լիարժեք վերականգնելու վերաբերյալ: Աղբյուրի հաղորդմամբ՝ ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը շարունակում է բանակցությունները Լաչինի միջանցքով ավտոմոբիլային տրանսպորտի անարգել երթեւեկությունը վերսկսելու ուղղությամբ:

Կարդալ ավելին

Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 7-9 աստիճանով

Երևանում այսօր ցերեկը, փետրվարի 25-28-ը, մարտի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարզերում այսօր ցերեկը Սյունիքում և Արցախում սպասվում է ձյուն:Փետրվարի 25-28-ը, մարտի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:  Քամին՝ փետրվարի 24-ին հյուսիսարևմտյան, փետրվարի 25-28-ը, մարտի 1-ին հարավարևմտյան՝ 2-4մ/վ:՚ Օդի ջերմաստիճանը փետրվարի 26-28-ն աստիճանաբար կբարձրանա 7-9, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում՝ 12-15 աստիճանով:

Կարդալ ավելին

Կալանավորվել է «Սուրմալու» առևտրի կենտրոնում պահեստային տարածքը վարձակալած տնտեսվարողը

«Սուրմալու» առևտրի կենտրոնում 2022 թվականի օգոստոսի 14-ին տեղի ունեցած պայթյունի դեպքով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կրկին կալանավորվել է առևտրի կենտրոնում տարածք վարձակալած տնտեսվարող Վ.Հ.-ն: 2023 թվականի փետրվարի 23-ին Վերաքննիչ քրեական դատարանը բավարարել է քրեական վարույթով հսկող դատախազի կողմից ներկայացված հատուկ վերանայման բողոքը: Հիշեցնենք, որ 2022 թվականի օգոստոսի 14-ին՝ ժամը 13:30-ի սահմաններում, «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի…

Կարդալ ավելին