Նոր երկրաշարժ՝ Անատոլիայի մոտ

Թուրքիայում՝ Անատոլիայի կենտրոնական մասում գտնվող  Քոնյայի (Կուվանա) շրջանում երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է TRT Haber-ը։ Երկրաշարժը 4,3 մագնիտուդ ուժգնությամբ է եղել, այն զգացվել է նաև հարևան շրջաններում։

Կարդալ ավելին

Գագիկ Ծառուկյանի փեսայից և աղջկանից պահանջում են բռնագանձել 2000 բաժնետոմս,1 մլրդ 638 մլն 557 հազար դրամ. Hetq.am

Hetq-ը գրում է՝ Հակակոռուպցիոն դատարանում շարունակվում է Գլխավոր դատախազության՝ ընդդեմ Կարապետ Գուլոյանի և Ռոզա Ծառուկյանի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջի մասին հայցի քննությունը: Դատախազության ներկայացուցիչը միջնորդում է «ԱԿԲԱ բանկ» ԲԲԸ-ին ներգրավել որպես ինքնուրույն պահանջ չներկայացնող երրորդ անձ, քանի որ Գուլոյանն ու Ծառուկյանը բանկում ունեն 2000 հատ բաժնետոմս: Նշենք, որ Կոտայքի նախկին մարզպետ, Աբովյանի նախկին քաղաքապետ…

Կարդալ ավելին

3 մլն դոլարով 4 բնակարան՝ Գլենդեյլում և Լոս Անջելեսում․ հանրային քրեական հետապնդում է հարուցվել Վլադիմիր Գասպարյանի փեսա Արթուր Գևորգյանի նկատմամբ

Դատախազը 2023 թվականի փետրվարի 24-ին հանրային քրեական հետապնդում է հարուցել Ազգային ժողովի նախկին պատգամավոր Ա.Գ.-ի նկատմամբ՝ առանձնապես խոշոր չափերով գույքերը չհայտարարագրելու, ապօրինի հարստանալու և հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերի գույքն օրինականացնելու համար: Դատախազության հանրային կապերի բաժնից հայտնում են, որ Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթով պարզվել է, որ Ա.Գ.-ն, հանդիսանալով հայտարարատու պաշտոնատար անձ (2012 թվականի…

Կարդալ ավելին

Ռուբեն Վարդանյանի ուղերձը հակասական տրամադրություններ է առաջացրել Արցախում. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Պաշտոնանկությունից հետո Ռուբեն Վարդանյանի ուղերձը հակասական տրամադրություններ է առաջացրել Արցախում։ Ոմանք խոր հիասթափություն են ապրում, որ Ռուբեն Վարդանյանը ոչ միայն վիրավորված չէր Արայիկ Հարությունյանից, այլեւ անգամ շնորհակալություն հայտնեց նրան՝ իրեն ազատելու համար։ Եվ ամենակարեւորը՝ բողոք չուղղեց Հայաստանի ու Ադրբեջանի իշխանություններին, ինքնակամ պատռելով իր «փրկչի» դիմակը։ Սակայն որոշ շրջանակներ դեռ հույս ունեն, որ Վարդանյանը «դանդաղ է շտապում», չի ուզում իր…

Կարդալ ավելին