
Պարեկները երեխան գրկած կնոջը քաշքշելով ստիպել են նստել մեքենան, հանել են մեքենայի բանալիները և հեռացել՝ տանելով նրա ամուսնուն ու եղբորը․ «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Փետրվարի 14-ին՝ կեսգիշերին մոտ, արմավիրցի Տիգրան Ադամյանը, նրա եղբայրը՝ ՌԴ բնակիչ Վիգեն Ադամյանը, եւ վերջինիս կինն ու 6 ամսական երեխան հայտնվել են պարեկների պաշարման մեջ: Ընտանիքն Արմավիր էր վերադառնում Կոտայքի մարզի Նոր Գեղի գյուղից, որտեղ հյուրընկալվել էր ընկերների մոտ: «Գիշերը պարեկները կանգնեցրել են մեքենան և ասել՝ աջ թարթիչը չի աշխատում: Եղբայրները,…