Այո՛, իշխանությունների հետ առկա են որոշ տարակարծություններ. Ամենայն Հայոց Կաթողիկոս

Իշխանությունների հետ առկա են որոշ տարակարծություններ, «Հրապարակ» օրաթերթին տված հարցազրույցում ասել է Ամենայն Հայոց Կաթողիկոսը։ Վեհափառն ասել է, որ եկեղեցու ներկայացուցիչների և իշխանությունների հանդիպումները 44-օրյա պատերազմից հետո եղել են արարողակարգային, պետական միջոցառումների շրջանակներում։ «Իշխանությունների և եկեղեցու միջև հարաբերություններն արարողակարգային բնույթի են։ Այո՛, իշխանությունների հետ առկա են որոշ տարակարծություններ։ Մայր Աթոռը զանազան առիթներով անդրադարձ ունեցել է այդ խնդիրներին։…

Կարդալ ավելին

Միչիգանի համալսարանում հրաձգության հետևանքով 3 մարդ է զոհվել. հարձակվողն ինքնասպան է եղել

Միչիգանի պետական համալսարանում (ԱՄՆ) տեղի ունեցած հրաձգության հետևանքով զոհվել է երեք մարդ, ևս հինգը վիրավորվել է։ Այս մասին հայտնում է Associated Press-ը՝ վկայակոչելով ոստիկանության տվյալները։ Նշվում է, որ բոլոր տուժածները տեղափոխվել են հիվանդանոց։ AP-ն գրում է, որ հարյուրավոր ոստիկաններ կասկածյալին գտնելու նպատակով խուզարկել են Իսթ Լանսինգ կամպուսը, որը գտնվում է Դետրոյթից մոտ 145 կիլոմետր հյուսիս-արևմուտք։…

Կարդալ ավելին

Ռուսաստանը հարևաններին իրար դեմ հանելու համար այլ պետություններին զենք չի վաճառում. ՌԴ ԱԳՆ

ՌԴ ԱԳՆ չորրորդ եվրոպական դեպարտամենտի տնօրեն Յուրի Փիլիպսոնը հայտարարել է, որ Ռուսաստանը, ի տարբերություն ԱՄՆ-ի, օտար երկրներին զենք չի վաճառում հարևաններին իրար դեմ հանելու համար, գրում է «ՌԻԱ Նովոստին»։ «Այլ երկրների հետ Ռուսաստանի ռազմատեխնիկական համագործակցության մոտեցումների հարցում հիմնարար տարբերությունը սեփական անվտանգության ապահովման պատճառաբանմամբ գործընկերների կարիքների չարաշահումների կատեգորիկ մերժումն է», – ասել է Փիլիպսոնը։ Նա հավելել է,…

Կարդալ ավելին

Սեյրան Օհանյանն ԱԱԾ-ում հարցաքննվել է. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ուրբաթ օրն Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանին հրավիրել են Ազգային անվտանգության ծառայություն՝ իր նկատմամբ հարուցված հանրային քրեական հետապնդման մասով ցուցմունք տալու: Ներկայացվել են Գլխավոր դատախազի կողմից ներկայացված երեք դրվագներով միջնորդությունները եւ, մեր տեղեկություններով, Սեյրան Օհանյանին հայտնել են, որ նա մեղադրվում է վերոնշյալ արարքների կատարման համար,…

Կարդալ ավելին