
Թուրքիայում զոհված հայերի թիվը հասել է 11-ի․ հայտնի են նրանց անունները
Սիրիայի եւ Թուրքիայի ավերիչ երկրաշարժերի հետեւանքով զոհվել է 13 հայ։ Այս մասին այսօր՝ փետրվարի 13-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Սփյուռքի հանձնակատարի գրասենյակի ռազմավարությունների մշակման բաժնի պետ Հովհաննես Ալեքսանյանը։ Նրանցից 11-ը զոհվել են Թուրքիայում։ Հովհաննես Ալեքսանյանն ընթերցեց նրանց անունները։ «Թուրքիայի Մալաթիա քաղաքում ունենք չորս զոհ՝ Սամիթ Թաբաշ, Աիդա Թաբաշ, Ալեքս Թաբաշ եւ Մարիամ Քարաթաշ։ Իսքենդերունում ունենք…