Տիգրան Խաչատրյանն ընդունել է Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի ներկայացուցիչներին

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն այսօր ընդունել է Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի «Քաղաքական երկխոսություն Հարավային Կովկաս» տարածաշրջանային ծրագրի ղեկավար Շտեֆան Մալերիուսին եւ hիմնադրամի երեւանյան գրասենյակի ղեկավար Լիանա Մարուքյանին: Փոխվարչապետ Խաչատրյանը կարեւորել է հիմնադրամի գործունեությունն ու վերջինիս կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերը՝ հատկապես Կառավարության կողմից հաստատված Հանրային կառավարման բարեփոխումների համատեքստում։ Փոխվարչապետն ընդգծել է նաեւ երկկողմ համագործակցության կարեւորությունն էլեկտրոնային կառավարման եւ…

Կարդալ ավելին

Թուրքիայի պաշտպանության նախարարը նույնպես պահանջում է «Զանգեզուրի միջանցք»

Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը միացել է «Զանգեզուրի միջանցք» պահանջողներին։ Զանգեզուրի միջանցքի բացումը կնպաստի տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանը, հայտարարել է Աքարը Կարսում «Ձմեռ-2023» զորավարժությունների փակման արարողության ժամանակ, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները: Ելույթ ունենալով ճեպազրույցում՝ Աքարն ընդգծել է «համատեղ քայլերի կարեւորությունը, որոնք ուղղված են տարածաշրջանում եւ ամբողջ աշխարհում խաղաղության եւ կայունության ապահովմանը»: Զորավարժություններին հետեւել են Թուրքիայի,…

Կարդալ ավելին

Աշոցքի, Մարալիկի, Գյումրու տարածաշրջաններում բուք է. բազմաթիվ բնակավայրերում ձյուն է տեղում

ՆԳՆ փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձրլեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Դժվարանցանելի է Ամասիա-Բերդաշեն ավտոճանապարհը, իսկ Վարդենյաց լեռնանցքը՝ բեռնատարների համար (անհրաժեշտ է կիրառել անվաշղթաներ): Ճամբարակ քաղաքի և Գյումրի-Երևան ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Վարդենյաց լեռնանցքում, Սարավան-«Զանգեր», «Մեղրու…

Կարդալ ավելին

Ադրբեջանցիները հնարավորություն չեն տալիս Արցախը սնուցող բարձրավոլտ Էլեկտրահաղորդման գծի վթարը վերացնել․«Արցախէներգո»-ի տնօրեն

Արցախը սնուցող բարձրավոլտ Էլեկտրահաղորդման գծի վթարը հնարավոր է վերականգնել ժամերի ընթացքում, սակայն ադրբեջանական կողմը խոչընդոտում է, Արցախի տեղեկատվական շտաբի փոխանցմամբ, հայտնել է «Արցախէներգո»-ի տնօրեն Անդրանիկ Խաչատրյանը։ «Այս պահին էլեկտրաէներգիայի սպառումն ապահովվում է Սարսանգի ՀԷԿ–ի հաշվին, բայց դրա հնարավորությունները սահմանափակ են, և եթե ստեղծված իրավիճակը պահպանվի, լուրջ հետևանքներ են լինելու»,- նշել է «Արցախէներգո»-ի տնօրենը։

Կարդալ ավելին