
ՇՏԱՊ Զինվորական կացարանում հրդեհի գործով երկրորդ սպան է կալանավորվել
Զինվորական կացարանում բռնկված հրդեհի գործով կալանավորվել է երկրորդ սպան։ 15 զինվորի կյանք խլած ողբերգական հրդեհի գործով մեղադրվող երկու զինվորականներն էլ պատասխանատու էին հրդեհային անվտանգության ապահովման համար։ Քննչական կոմիտեն երեկ հաղորդեց, որ ձերբակալել է զորամասի կոմունալ շահագործման ծառայության, հակահրդեհային պաշտպանության և փրկարար աշխատանքների ծառայության պետին։ Մայորի անունը իրավապահները չեն բացահայտում, նրան մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական անփութության…