Վերաֆինանսավորման տոկոսադրույքը թողնվել է անփոփոխ. ԿԲ

Հունվարի 31-ին տեղի է ունեցել ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի նիստ, որի ժամանակ որոշվել է՝ անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ սահմանելով 10.75%, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից տրամադրվող լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքը` 12.25%, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից բանկերից ներգրավվող միջոցների տոկոսադրույքը` 9.25%:

Կարդալ ավելին

Տարոն Մարգարյանն ու Էրեբունու նախկին թաղապետը խնամի են դառնում․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Երեւանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանն ու նրա քաղաքապետության ժամանակ Էրեբունու նախկին թաղապետ, այժմ Էրեբունու ՀՀԿ կառույցի ղեկավար Դավիթ Գրիգորյանը խնամիանալու ճանապարհին են։ Դավիթ Գրիգորյանի որդին՝ Թոմը, եւ Տարոն Մարգարյանի դուստրն անցած տարվա հոկտեմբերին նշանվել են եւ առաջիկայում, ըստ ամենայնի, կամուսնանան։ «Նշանադրությունը եղել է ընտանեկան միջավայրում, իսկ հարսանիք չի լինելու՝ երկրի վիճակը…

Կարդալ ավելին

Հայաստանը և Արցախը գտնվում են ֆիզիկական ուղիղ սպառնալիքի տակ․ Հակոբ Հակոբյան

Հիսուն օրից ավել է Արցախը պայքարում է բլոկադայի պայմաններում: Պայքարում է հանուն սեփական հողում ապրելու իրավունքի, հանուն հայկական պետականության, հանուն Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության լինելիության համար: Այդ մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Արցախի «Արդարություն» կուսակցության համանախագահ Հակոբ Հակոբյանը։ «Շատ կարևոր է, որ այսպիսի ծանր իրավիճակում մեր հասարակության մեջ տեղ չգտնեն բամբասանք, ամբիցիաներ, ինտրիգ,…

Կարդալ ավելին

Լուսանկարներ Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհին գտնվող գազալցակայանի պայթյունից

Հունվարի 31-ին, ժամը 09։17-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհին գտնվող գազալցակայանում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ։ Վնասվել են տանիքի կառուցատարրերը և գազատար խողովակները։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 09։40-ին, մարվել՝ 10։33-ին։ Այրվել են տանիքի փայտե կառուցատարրերը (մոտ 2 քմ) և արտահոսած գազը։ Կա երեք տուժած, ովքեր տեղափոխվել են Վանաձորի…

Կարդալ ավելին