Ադրբեջանի դրոշը վառողն ու հեռացնողը դիզայներ Արամ Նիկոլյանն է (լուսանկարներ)

Ադրբեջանի դրոշը վառողն ու հեռացնողը դիզայներ Արամ Նիկոլյանն է (լուսանկարներ)

Ադրբեջանի դրոշը վառողն ու հեռացնողը դիզայներ Արամ Նիկոլյանն է:

Հիշեցնենք, որ ծանրամարտի Եվրոպայի առաջնության բացման արարողության ընթացքում տեղի ունեցավ դրոշների շքերթը։ Երրորդ երկիրը հայտարարվեց Ադրբեջանը: Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի լեփ-լեցուն տրիբունաները սուլեցին, երբ դահլիճ բերեցին Ադրբեջանի դրոշը։

Քիչ անց մարզադահլիճից երկրպագուներից մեկը վազեց բեմ, դրոշը պահող աղջկա ձեռքից խլեց Ադրբեջանի դրոշը, վառեց և դուրս հանեց դահլիճից։ Անվտանգության աշխատակցին հաջողվեց բռնել ակցիա իրականացնողին, այնուհետև նոր դրոշ բերել ներս։

Լուսանկարներից և տեսանյութից երևում է, որ այդ երկրպագուն դիզայներ Արամ Նիկոլյանն է։ Հայ երկրպագուները սուլեցին նաև Թուրքիային։

Leave a Reply

Your email address will not be published.