Ադրբեջանցի զինծառայողները կրակել են Չարեքտարի 13-րդ դարի վանքի ուղղությամբ

Ադրբեջանցի զինծառայողները կրակել են Չարեքտարի 13-րդ դարի վանքի ուղղությամբ

Կովկասյան ժառանգության պաշտպանության կազմակերպությունը X-ի (նախկին Թվիթեր) միկրոբլոգում տեսանյութ է հրապարակել, որում երևում է՝ ինչպես են ադրբեջանցի զինծառայողերը կրակում  Չարեքտարի 13-րդ դարի վանքի ուղղությամբ:

«Նման հարձակումներն ուղղակիորեն խախտում են հայկական մշակութային ժառանգության վերաբերյալ Արդարադատության միջազգային դատարանի ընդունած ժամանակավոր միջոցներ կիրառելու մասին որոշումը, դրանք պետք է հետաքննվեն ու կատարողները պատասխանատվության ենթարկվեն»,– նշված է գրառման մեջ։

Մարտակերտ – Շահումյան շրջանների նշանավոր վանքային համալիրներից է Չարեքտարի վանքը, որը գտնվում է Տրտու գետի աջ ափին, բարձունքի վրա: Նրա Սբ. Աստվածածին եկեղեցին կառուցվել է 1260 թվին: Վանքը գտնվում է ավերակ վիճակում: Շրջապատում կան պատմական նշանակության արձանագրություններով խաչքարեր, տապանաքարեր:

Leave a Reply

Your email address will not be published.