Հայաստանի Ազգային ժողովում հունիսի 5-ին մշտական խորհրդարանական հանձնաժողովների համատեղ նիստում շարունակվում է 2023 թվականի պետական բյուջեի կատարման հաշվետվության քննարկումը։
Հանդիպումը տեղի է ունենում ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի, էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի, բնապահպանության նախարար Հակոբ Սիմիդյանի, Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի, Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանի եւ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի մասնակցությամբ: