Ալեն Սիմոնյանը սայթաքել է և վնասել արմունկը, նա գտնվում է բժիշկների հսկողության տակ

Ալեն Սիմոնյանը սայթաքել է և վնասել արմունկը, նա գտնվում է բժիշկների հսկողության տակ

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը սայթաքել է և վնասել արմունկը, նա գտնվում է բժիշկների հսկողության տակ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ նախագահի մամուլի խոսնակ Ծովինար Խաչատրյանը:

«Ի պատասխան լրատվամիջոցների չդադարող զանգերի՝ հարգելի գործընկերներ, ՀՀ ԱԺ նախագահի ինքնազգացողությունը նորմալ է։ Նա պարզապես սայթաքել և վնասել է արմունկը, գտնվում է բժիշկների հսկողության տակ», – գրել է նա։

Leave a Reply

Your email address will not be published.