Ալիևը մեզ համար գերեզմանային խաղաղություն է ուզում, իսկ Փաշինյանը ոչ բվում է, ոչ գվում. Արթուր Խաչատրյան

Ալիևը մեզ համար գերեզմանային խաղաղություն է ուզում, իսկ Փաշինյանը ոչ բվում է, ոչ գվում. Արթուր Խաչատրյան

 

«Խաղաղությունը պետք է հիմնված լինի արդարության վրա. արդար խաղաղություն նշանակում է արցախցիների կոլեկտիվ վերադարձի իրավունքի ճանաչում»,-այդ մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը:

 

«Արցախցիների վերադարձ միջազգային անվտանգային երաշխիքների ներքո, Հայաստանի և Արցախի միջև կայուն ցամաքային կապ և Արցախի քաղաքական կարգավիճակի քննարկում և լուծում հայտնի երեք սկբունքների հիման վրա: Ռազմագերիների և այլ պահվող անձանց անհապաղ վերադարձ, Ադրբեջանի օկուպացիոն ուժերի անվերապահ դուրս բերում Հայաստանի տարածքներից, Հայաստանի շրջափակման վերացում: Առանց այդ ամեն ինչի խոսել արդար խաղաղության մասին, հնարավոր չէ: Դա լինելու է կապիտուլյացիոն փաստաթուղթ:

 

Ալիևը մեզ համար գերեզմանային խաղաղություն է ուզում, իսկ Փաշինյանը ոչ բվում է, ոչ գվում է, նույնիսկ խոսակցություններ կան Ադրբեջանի դեմ հայցերը հետ քաշելու մասին: Այսինքն իրենք խաղաղություն ասելով պարտադրում են կապիտուլյացիա»,-ասաց պատգամավորը:

 

«Խոսքերն իհարկե, գեղեցիկ են, բայց գործնականում Արևմուտքի կողմից որևէ աջակցություն անվտանգային ու տնտեսական առումով չենք տեսնում:

 

Ես չեմ լսել Արևմուտքի կողմից որևէ հայտարարություն, որ եթե Ադրբեջանը հանկարծ համարձակվի Հայաստանի դեմ ինչ-որ բան անի, մենք պատրաստ կլինենք Հայաստանին ռազմական օգնություն ցուցաբերել: Նրանք ասում են՝ ձեր հարցերը ձեր ձևով լուծեք: Ապրիլի 5-ին Բրյուսելում ԱՄՆ-ԵՄ-Հայաստան գագաթնաժողովը ևս խայտառակ ձախողում էր: Փաշինյանն ասաց՝ պատրաստ ենք այնքան մոտ լինել ԵՄ-ին, որքան ԵՄ-ն ցանկանա, իսկ ԵՄ-ն ասաց, որ CEPA-ի համաձայնագիրն է այն մոտիկությունը, որը մենք պատրաստ ենք այսօր Հայաստանին թույլ տալ: Իսկ այդ փաստաթուղթը ստորագրվել է հեռավոր 2016-ին, երբ Նիկոլ Փաշինյանը անհույս ընդդիմադիր էր»,- ընդգծեց ընդդիմադիր պտգամավորը:

Leave a Reply

Your email address will not be published.