ԱՀ ԱԺ նախագահը ստորագրել է Սեյրան Հայրապետյանի լիազորությունները դադարած համարելու մասին արձանագրությունը

ԱՀ ԱԺ նախագահը ստորագրել է Սեյրան Հայրապետյանի լիազորությունները դադարած համարելու մասին արձանագրությունը

ԱՀ ԱԺ նախագահը ստորագրել է ԱԺ  պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սեյրան Հայրապետյանի լիազորությունները դադարած համարելու մասին արձանագրությունը։ Այս մասին հայտնում են ԱՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժնից։  Արձանագրության մեջ ասվում է.

«Հիմք ընդունելավ Ազգային ժողովի պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սեյրան Հայրապետյանի հրաժարականի մասին դիմումը և առաջնորդվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով և 129-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով՝ պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սեյրան Հայրապետյանի լիազորությունները համարել դադարած»:

Leave a Reply

Your email address will not be published.