Այդ պարտությունն ինձ վրա ազդել է, քանի որ ես իմ կյանքում քիչ եմ պարտվել. Պետրակովը՝ Հայաստան-Թուրքիա խաղի մասին

Այդ պարտությունն ինձ վրա ազդել է, քանի որ ես իմ կյանքում քիչ եմ պարտվել. Պետրակովը՝ Հայաստան-Թուրքիա խաղի մասին

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի ուկրաինացի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը Կիպրոսի թիմի հետ ընկերական հանդիպման նախօրեին ասուլիսում պատասխանել է լրագրողների հարցերին։ Նա մեկնաբանել է նաև Թուրքիայի հավաքականից կրած 1:2 հաշվով պարտությունը։

«Երեկ աշխատել ենք երկու խմբով։ Թուրքիայի թիմի դեմ հանդիպմանը մասնակցած ֆուտբոլիստները վերականգնողական մարզում են անցկացրել, պահեստայինները լիարժեք մարզվել են։

Թուրքիայի թիմի հետ հանդիպման մասին խոսելիս, պետք է ասել, որ Թուրքիայի հավաքականի յուրաքանչյուր խաղացողն իր դիրքում առանձին գերազանցում է Հայաստանի թիմի խաղացողներից։ Նրանք խաղում են Եվրոպայի առաջատար առաջնություններում։ Մեր թիմի խաղացողները մեծ ցանկության շնորհիվ այդ տարբերությունը կրճատեցին։ Այդ պարտությունը իմ վրա ազդել է, քանի որ ես իմ կյանքում քիչ եմ պարտվել։

Ոչ ոքի արդյունքի խաղ էր։ Տարոն Ոսկանյանի վնասվածքի դրվագում զարմացած եմ, որ 11-մետրանոց չնշանակեցին, բայց եվրոպական միտում է։ Մրցավարները վիճելի պահերը դիտարկում են ավելի բարձրակարգ թիմի օգտին։ Մրցավարը նույնիսկ VAR-ի օգնության չդիմեց։ Մեր թիմի տղաները նաեւ մանկական սխալներ թույլ տվեցին։

Վաղը Կիպրոսի թիմի հետ ընկերական խաղում կունենանք 6 փոփոխության հնարավորություն։

Թուրքիայի դեմ խաղում գոհ եմ մեր թիմի ֆուտբոլիստների խաղային կարգապահությունից։ Ամբողջ մարզչական շտաբը աշխատել է ֆուտբոլիստների հետ։ Առաջին խաղի համար վատ չխաղացին։ Գոհ եմ տղաների վերաբերմունքից աշխատանքի, ֆուտբոլի նկատմամբ»,- նշեց Ալեքսանդր Պետրակովը։

Նրա խոսքով՝ Թուրքիայի ազգային հավաքականի գրեթե բոլոր ֆուտբոլիստները մի փոքր գերազանցում էին Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստներին, բայց տղաները նվիրումի և նվիրվածության շնորհիվ կարողացան մի փոքր չեզոքացնել այդ տարբերությունը:

«Ոչ ոքի արդյունքի խաղ էր։ Տարոն Ոսկանյանի վնասվածքի դրվագում զարմացած եմ, որ 11-մետրանոց չնշանակեցին։ Մրցավարները վիճելի պահերը դիտարկում են ավելի բարձրակարգ թիմի օգտին։ Մրցավարը նույնիսկ VAR-ի օգնության չդիմեց։ Մեր թիմի տղաները նաև մանկական սխալներ թույլ տվեցին։ Այդ պարտությունն ինձ վրա ազդել է, քանի որ ես իմ կյանքում քիչ եմ պարտվել»,-ասաց նա։

Leave a Reply

Your email address will not be published.