Այսօր արգելափակումից դուրս են բերվել 19 տրանսպորտային միջոց, 39 քաղաքացու ցուցաբերվել համապատասխան օգնություն

Այսօր արգելափակումից դուրս են բերվել 19 տրանսպորտային միջոց, 39 քաղաքացու ցուցաբերվել համապատասխան օգնություն

ՆԳՆ ՓԾ տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալի հրամանով, ՆԳՆ փրկարար ծառայության մարզային ստորաբաժանումները եղանակային պայմանների վատթարացմամբ պայմանավորված անցել են ուժեղացված ծառայության։ Այս մասին հայտնում է ՆԳՆ ՓԾ-ն։

«Հանրապետության ավտոճանապարհների դժվարանցանելի, բարդ ռելիեֆային տեղանքով և առավել խնդրահարույց հատվածներում փրկարարների կողմից սահմանվել են հերթապահություններ, մասնավորապես՝ Ստեփանավանի և Դիլիջանի ոլորաններում, Մարտունի քաղաքում, Սևան-Դիլիջան (Սևանի թերակղզու խաչմերուկում), Երևան-Սևան (Չայնիի ոլորաններ և Հրազդան քաղաքի մոտակայք), Ապարան-Քուչակ և Վայք-Սարավան ավտոճանապարհներին։

Սյունիքի մարզում աշխատանքները վերսկսել է Գորայքի առաջնային օգնության հենակետը։

Փրկարարական հաշվարկները և օպերատիվ խմբերը պարբերաբար իրականացնում են շրջայցեր՝ քաղաքացիներին պատշաճ օգնություն ցուցաբերելու նպատակով։

Հունվարի 22-ին ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր տարածքներում արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ։ Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 19 տրանսպորտային միջոց, 39 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն:

Նշված հատվածներում աշխատանքները շարունակվում են»,- ասվում է հաղորդագրությունում։

Leave a Reply

Your email address will not be published.