Այրվել է ՀՀ ՊՆ Բերդի զորամասի հրամանատարի տեղակալին սպասարկող ծառայողական УАЗ-ը

Այրվել է ՀՀ ՊՆ Բերդի զորամասի հրամանատարի տեղակալին սպասարկող ծառայողական УАЗ-ը

Այսօր՝ հունվարի 8-ին, արտակարգ դեպք է եղել Տավուշի մարզում: Ժամը 19:30-ի սահմաններում ահազանգ է ստացվել, որ Դիլիջանից դեպի Բերդ տանող ճանապարհահատվածում ավտոմեքենա է այրվում: Հայտնում է shamshyan.com-ը:

 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այրվել է УАЗ մակնիշի ավտոմեքենա, որն ամբողջությամբ վերածվել է մոխրակույտի:

 

Ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան:

 

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վառվող ավտոմեքենան հաշվառված է ՀՀ Պաշտպանության նախարարության հաշվեկռշում և սպասարկում է ՀՀ ՊՆ Բերդի զորամասի հրամանատարի տեղակալին:

 

Ըստ նախնական տեղեկությունների՝ կրակի առաջացման պատճառը եղել են ավտոմեքենայի լարերի հետ առաջացած խնդիրները:

 

 

Leave a Reply

Your email address will not be published.