Անցած երեք օրվա ընթացքում ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 193 դեպք

Անցած երեք օրվա ընթացքում ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 193 դեպք

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ սեպտեմբերի 20-ից 23-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 193 դեպք, որոնցից 2-ը՝ նախկինում կատարված:

 

Նախկինում կատարված հանցագործության դեպքերից բացահայտվել է ավազակության և մարդու առևանգման 1-ական դեպք։

Հայտնաբերվել է 11 հետախուզվող, կամավոր ներկայացել՝ 6-ը։

 

Հայտնաբերվել է 2 անհետ կորած։

 

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 2 դեպք։

 

Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 40 պատահար, 2 մարդ զոհվել է, 63-ը՝ ստացել տարբեր աստsիճանի մարմնական վնասվածքներ։

Leave a Reply

Your email address will not be published.