«Ուժը Հայրենյաց» կուսակցության համահիմնադիր, Հայաստանի գեղարվեստական մարմնամարզության ֆեդերացիայի նախագահ Նատալյա Արզաքանցյանն սոցիալական էջերում անդրադարձել է իր մասին տարածվող այն ապատեղեկատվությանը, որ Մեծ Բրիտանիայում կալանավորվել է եւ մի քանի օր է գտնվում է բրիտանական բանտում։
«Մի հավատացեք նման կեղծ լուրերի, լավը չկամեցող մարդկանց ձեռքի գործն է։ Ես ձերբակալված կամ կալանավորված չեմ։ Բոլոր նրանք, ովքեր դա հորինել են, ուզում եմ ասել՝ ես գործնական վիճակում եմ ու դեռ կհանդիպենք», – նշել է նա։