Առաջիկա գիշերը մի քանի մարզերում սպասվում է մինչև -15 աստիճան ցուրտ

Առաջիկա գիշերը մի քանի մարզերում սպասվում է մինչև -15 աստիճան ցուրտ

Երևան քաղաքում դեկտեմբերի 19-ի ցերեկը, 20-21-ին, 22-ի ցերեկը, 23-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։

 

Դեկտեմբերի 22-ի գիշերը, 23-ի ցերեկը, 24-ին սպասվում են տեղումներ քաղաքի բարձրադիր գոտում՝ թաց ձյուն, հնարավոր է նաև մառախուղ։

 

Դեկտեմբերի 24-ին սպասվում է քամու ուժգնացում 17-20 մ/վրկ արագությամբ։

 

Հանրապետության տարածքում դեկտեմբերի 19-ի ցերեկը, 20-21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 22-ին, 23-ի գիշերն առանձին շրջաններում, 23-ի ցերեկը, 24-ին շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյուն։

 

 

Քամին՝ հարավարևմտյան 2-5 մ/վ, դեկտեմբերի 21-22-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 14-17 մ/վրկ, 23-24-ին՝ 20-25 մ/վրկ արագությամբ։

 

Առաջիկա գիշերը Հայաստանի տարբերում մարզերում կգրանցվի մինչև -15 աստիճան ցուրտ։ Շիրակում կգրանցվի -15, Կոտայքի, Սյունիքի լեռներում՝ -13, Արագածոտնի, Վայոց Ձորի լեռներում՝ -14 աստիճան ցուրտ։

 

Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 22-23-ին գիշերը կբարձրանա 6-10 աստիճանով։

 

Դեկտեմբերի 24-ի ցերեկը Սյունիքում կգրանցվի +18-+20 աստիճան տաքություն։

Leave a Reply

Your email address will not be published.