Ավստրիայի Ազգային խորհրդի պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Ավստրիայի Ազգային խորհրդի պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

 

Հայաստան ժամանած Ավստրիայի Ազգային խորհրդի պատգամավոր Էվա Էռնստ Ձիձիչի գլխավորած պատվիրակությունը ՀՀ ԱԺ Հայաստան-Ավստրիա բարեկամական խմբի ղեկավար Շիրակ Թորոսյանի ուղեկցությամբ հունվարի 17-ին այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր:

 

Հյուրերը ծաղիկներ են խոնարհել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ, հարգել Սուրբ նահատակների հիշատակը:

 

Պատվիրակության անդամները եղել են Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում, ծանոթացել Եղեռնի մասին հավաստող ցուցանմուշներին, վավերագրերին:

 

 

Leave a Reply

Your email address will not be published.