Արավուսից ոչխարների՝ ադրբեջանական կողմն անցնելու վերաբերյալ հանգամանքներն ուսումնասիրվում են. ՊՆ խոսնակ

Արավուսից ոչխարների՝ ադրբեջանական կողմն անցնելու վերաբերյալ հանգամանքներն ուսումնասիրվում են. ՊՆ խոսնակ

Ոչխարների՝ ադրբեջանական կողմն անցնելու վերաբերյալ հանգամանքներն այս պահին ուսումնասիրվում են պատկան մարմինների կողմից: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը։

«Առաջնագծում իրադրության, սահմանային միջադեպերի և խախտումների վերաբերյալ պաշտպանության նախարարությունը հանրությանը պատշաճ իրազեկում է. Որևէ միջադեպ, հրադադարի խախտում, առավել եւս ներթափանցման փորձ անգամ տեղի չի ունեցել: Իսկ ոչխարների՝ ադրբեջանական կողմ անցնելու վերաբերյալ հանգամանքներն այս պահին ուսումնասիրվում են պատկան մարմինների կողմից: ՊՆ համապատասխան ստորաբաժանումը մշտադիտարկում է ոլորտին առնչվող մամուլի հրապարակումները և մեկնաբանում կամ դրանց արձագանքում է ըստ անհրաժեշտության ու նպատակահարմարության»,-ասաց նա:

Ավելի վաղ Տեղ գյուղի ավագանու «Ապրելու երկիր» խմբակցության անդամ Մասիս Զեյնալյանը NEWS.am-ի հետ զրույցում նշել էր, որ ադրբեջանցիները գողացել են Արավուսի բնակիչներից մեկի ոչխարները. «Գիտեմ, որ նման դեպք է եղել, բայց ոչխարների քանակից տեղյակ չեմ։ Ոչխարները գնացել են, հովիվը չի կարողացել կանգնեցել, սահմանից մարդ չի եղել, որ կանգնացնի ոչխարներին»,- պատմել էր Մասիս Զեյնալյանը։

Leave a Reply

Your email address will not be published.