Արձակուրդ են մեկնել նաև Միրզոյանը, Անդրեասյանը, Մինասյանը

Արձակուրդ են մեկնել նաև Միրզոյանը, Անդրեասյանը, Մինասյանը

Փոխվարչապետի պաշտոնը զբաղեցնող Տիգրան Խաչատրայանի որոշմամաբ, արտաքին գործերի նախարարի պաշտոնը զբաղեցնող  Արարատ Միրզոյանին տրամադրվել  է 2023-2024 թվականների աշխատանքային տարվա ամենամյա արձակուրդի մասը՝ 3 աշխատանքային օր տևողությամբ՝ հուլիսի 31-ից օգոստոսի 2-ը ներառյալ:

Արարատ Միրզոյանի արձակուրդում գտնվելու ընթացքում վերջինիս կփոխարինի Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը։

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանին տրամադրվել է2022-2023 թվականների աշխատանքային տարվա ամենամյա արձակուրդի մասը՝ 11 աշխատանքային օր՝ 2024 թվականի հուլիսի 30-ից մինչև օգոստոսի 13-ը ներառյալ:

Ժաննա Անդրեասյանի արձակուրդում գտնվելու ընթացքում վերջինիս կփոխարինի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը:

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանին տրամադրվել է 2023-2024 թվականների աշխատանքային տարվա ամենամյա արձակուրդի չօգտագործված մասը՝ 15 աշխատանքային օր՝ 2024 թվականի հուլիսի 23-29-ը ներառյալ և 2024 թվականի օգոստոսի 13-26-ը ներառյալ:

Գրիգոր Մինասյանի արձակուրդում գտնվելու ընթացքում վերջինիս կփոխարինի Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ Արմենուհի Հարությունյանը։

Leave a Reply

Your email address will not be published.